Պայմաններ
- Ընդունվում են միայն 2017թ-ի հունվարի 1-ից հետո թողարկված ֆիլմերը
- Առանց ենթագրեր, եթե ֆիլմի օրիգինալ լեզուն անգլերենն է
- Անգլերեն ենթագրերով, եթե ֆիլմն այլ լեզվով է
- Ֆիլմի երկխոսությունը անգլերեն լեզվով կցել ներկայացվող ֆիլմի հայտին
- Ներկայացվող ֆիլմի հայտին կցել թրեյլեր, պոստեր, կադրեր ֆիլմից նկարների տեսքով և նյութեր կատալոգի համար / ռեժիսորի լուսանկար, կենսագրություն, ստեղծագործական խմբի տվյալներ /
Կինոփառատոնի տնօրինությունը կարևորում և ողջունում է ֆիլմերի միջազգային պրեմիերաները Սոսե միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում։
Ֆիլմերի նախնական ընտրություն
- Ֆիլմերի նախնական ընտրությունն իրականացնում է հատուկ հանձնախումբը՝ կազմված միջազգային կինոարտադրության ոլորտի մասնագետներից, որոնց ընտրում է կինոփառատոնի տնօրինությունը։ Ֆիլմերի նախնական ընտրությունը կատարվում է ըստ փառատոնի կանոնակարգի և մասնագիտական չափորոշիչների։
- Նախնական ընտրությունն անցնելուց հետո ֆիլմը ենթակա է հանրային ցուցադրության Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սոսե միջազգային կինոփառատոնի ծրագրերում։
- Սոսե Միջազգային Կինոփառատոնի տնօրինությունը իրավասու է ֆիլմի հայտը չեղարկել, եթե խախտված են կանոնակարգում նշված ժամկետները և մասնակցության պայմանները։
- Ֆիլմի բոլոր իրավունքները պատկանում են ֆիլմարտադրողին։
Ժյուրի
Մրցութային ծրագրերի անվանակարգերում հաղթող ֆիլմերը որոշում է միջազգային ժյուրին, իսկ ժյուրիի անդամներին ընտրում է կինոփառատոնի տնօրինությունը։ Կինոփառատոնի տնօրինությունը պարտավորվում է ժյուրիի կազմում ընդգրկել նաև պրոդյուսերների։
- Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի միջազգային ժյուրի
- Կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի միջազգային ժյուրի
- Վավերագրական ֆիլմերի միջազգային ժյուրի
Ժամկետներ
Ֆիլմերը ընդունվում են 2017թ-ի դեկտեմբերի 1-ից, վերջնաժամկետ 2018թ-ի հունիսի 15-ը։
Նախնական ըտրության արդյունքներ՝ 2018թ-ի օգոստոսի 10։
Կինոդիտումները իրականացվելու են 2018թ-ի սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 23-ը։
Մրցանակաբաշխությունը՝ 2018թ․ նոյեմբերի 23-ին։
Մրցութային ծրագրեր և անվանակարգեր
Հիմնական մրցութային ծրագիր
Մասնակցում են լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր առանց թեմատիկ սահմանափակման։
Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ (Սոսե արձանիկ)
- Լավագույն սցենար
- Լավագույն օպերատոր
- Լավագույն երաժշտական ձևավորում
- Լավագույն դերասանուհի
- Լավագույն դերասան
- Լավագույն ռեժիսոր
- Լավագույն ֆիլմ
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մցույթ (Սոսե արձանիկ)
- Լավագույն ֆիլմ
Վավերագրական ֆիլմերի մցույթ (Սոսե արձանիկ)
- Լավագույն ֆիլմ
«Բովանդակությունը՝ կին» խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր
Մասնակցում են խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր ,որոնց հիմնական թեման կինն է։
- Լավագույն մեկնաբանություն (Սոսե Մայրիկի անվան մրցանակ)
«Ուսանողական» մրցութային ծրագիր
Մասնակցում են միայն ուսանողներն իրենց ուսանողական աշխատանքներով։
- Խաղարկային ֆիլմերի Լավագույն ուսանողական աշխատանք – վկայական
- Վավերագրական ֆիլմերի Լավագույն ուսանողական աշխատանք – վկայական
Որպես խրախուսական մրցանակ, Լավագույն ուսանողական աշխատանք անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը կհովանավորի կինոփառատոնը, իսկ արտերկրում սովորող ուսանող ռեժիսորին կտրվի վկայական։