Այս տարի Հյուսիսային Կալիֆորնիայում կազմակերպվելիք Sonoma International Film Festival (SIFF) փառատոնի շրջանակներում հանրահայտ դերասանուհի Meg Ryan-ը կարժանանա Sonoma Salute մրցանակի իր ռեժիսորական առաջին ֆիլմի՝ Ithaca-ի համար: Հիշեցնենք, որ ֆիլմի հիմքում ընկած է հայազգի գրող Վիլիամ Սարոյանի «Մարդկային կատակերպություն» վեպը:
1943 թվականին գրված Վիլիամ Սարոյանի այս վեպում իրադարձությունները տեղի են ունենում II համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Կալիֆորնիայում: Սա մի պատմություն է 14-ամյա Homer Macauley-ի մասին, ով հավակնում է լինելու լավագույն և ամենաարագ փոստատարը, ում երբևէ հանդիպել են: Նրա ավագ եղբայրը պատերազմ է գնացել՝ թողնելով իր վրա այրի մոր, քրոջ և 4 տարեկան եղբոր մասին հոգ տանելու պարտականությունը: «Մարդկային կատակերպություն» վեպի համար որպես նախատիպ են եղել հեղինակի՝ Սարոյանի մանկության տարիները՝ ճիշտ այն ժամանակաշրջանը, երբ նա ապրում էր Ֆրեզնոյում իր եղբայրների և մոր հետ:
Meg Ryan-ը ոգեշնչվել էր այս պատմությամբ, երբ կարդում էր Սարոյանի վեպը: Այդ ժամանակ նա նոր էր բաժանվել Dennis Quaid-ից, իսկ որդին՝ Jack-ը 8 տարեկան էր:
Ֆիլմը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին: Դերասանների ցանկում կարելի է գտնել այնպիսի աստղերի, ինչպիսիք են Meg Ryan-ը, Tom Hanks-ը, Sam Shepard-ը և Jack Quaid-ը: Նախկինում «Մարդկային կատակերպություն» վեպի հիման վրա ֆիլմ նկարահանվել էր դեռևս 1943-ին, որում իր դերակատարումն էր ունեցել Mickey Rooney-ն: Այդ տարի ֆիլմի համար Սարոյանն արժանացել էր Academy Award-ի՝ Best Story անվանակարգում: