Մամուլի հաղորդագրություն 05.08.2016
Արդեն 3-րդ անգամ անցկացվող Սոսե միջազգային կինոփառատոնն այս տարի կինոսերներին կհյուրընկալվի սեպտեմբերի 23-ից 30-ը:
«Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնած կինոփառատոնը Հայաստան կբերի խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, որոնց թեման կինն է։ Մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերով հեղինակները խոսե
Սոսե 2016-ը, բացի հիմնական մրցութային ծրագրից, իրականացնում է ևս երկուսը՝ «Հատուկ» և«Ուսանողական», որոնց նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացումն է։
«Հատուկ» մրցութային ծրագիրն ամեն տարի բարձրացնում է տվյալ պահին արդիական որևէ թեմա: Այս ծրագրում կարևորվում է յուրաքանչյուր ստեղծագործողի անհատական մոտեցումը և արվեստի միջոցով այդ թեմայի մասին խոսելու ունակությունը: Այս տարի «Հատուկ» ծրագրի թեմաները երկուսն են՝ «Անկախություն»՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին, և «H2O»`նվիրված ջրին:
«Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվում են կինեմատոգրաֆիայո
Սոսե միջազգային կինոփառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ «Կիսվի՛ր մտահղացմամբ» ծրագիրն է: Կստեղծվի մի ցանց, որին կարող են միանալ ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներ
Կինոփառատոնի օրերին, ֆիլմերի դիտումներին զուգահեռ, կազմակերպվելու են վարպետության դասեր, «ֆիլմ-ակումբ» ձևաչափով քննարկումներ՝ ժյուրիի անդամների և հյուրերի մասնակցությամբ: Քննարկումները բաց են նաև ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների և պարզապես կինոսերների համար: