Ընդհանուր կապ

in 2017 Competition

Վավերագրական ֆիլմեր

Վավերագրական | Անգլիա | 45 min
  •  Ելենա Ջորջիևա Հրիստո Պետկով
  • Իվան Գրիցենկո

Ֆիլմը բացահայտում է` արդյոք երկու անծանոթներ կարող են կապված լինել պատահական ծանոթ մարդկանց միջոցով: Փոլը մոլեռանդ ծրագրավորող է Գլասգոյից, ով սիրում է այցելել տեղական արվեստի ցուցահանդեսների: Տատիկ Դոբրինան տնային տնտեսուհի է, ով ապրում է Բուլղարիայի մի փոքրիկ քաղաքում: Նա խոսում է միայն բուլղարերեն և ժամանակի մեծ մասը անցկացնում է իր հավերի հետ: Ֆիլմը հետևում է մի  ճամփորդության` սկսելով Փոլի` տատիկ Դոբրինային մի քանի ծանոթությունների միջոցով գտնելու մտքից: Ֆիլմը բացատրում է, թե ինչպես մարդիկ կարող են առանձնանալ ոչ թե իրենց կենցաղային սովորություններով կամ ազգային պատկանելությամբ, այլ իրենց արարքներով, ցանկություններով և անձնական ոգեշնչմամբ: Ֆիլմի նպատակն է ցույց տալ, թե ինչպես ենք մենք կապվում և զգում միմյանց մարդկային ձևով, և թե ինչպես տեսախցիկը և ֆիլմարտադրության ընթացքը կարող են ֆիքսել սա: Ֆիլմը փորձ է, որը ստուգում է «Վեց ձեռքսեղմումների տեսություն» թեորեմը: Ինչ-որ մեկին հասնելը նպատակ չէ, դա ճամփորդություն է: Այս ճամփորդության ընթացքում արտաքին աշխարհը շնչում է: