Բովանդակությունը` կին

- Պիեր Զանուսի-Բլիսս
- Պիեր Զանուսի-Բլիսս
- Պիտեր Աիքհոլցեր
- Պիեր Զանուսի-Բլիսս Ջուլիա Կիունե
- Ուինի Բիովե Ֆլորիանե Դանիել Աստրիդ Էնն Մարի Պոլման Մարգիտ Բենդոկատ Ուլթեր Պլաթ Մաթիաս Ֆրաիհոֆ
Աման, Սենտան և Կլարան քույրեր են, ովքեր չափազանց տարբեր են մեկը մյուսից: Աման բժկություն է սովորում, Սենտան մարմնավաճառուհի է, իսկ Կլարան տնային տնտեսուհի է, ով մոլեգին կերպով ցանկանում է երեխա ունենալ, անգամ եթե երեխան իր բեռնատարի վարորդ բռնակալ ամուսնուց լինի: Նրանց ծնողների՝ Ռոզայի և Էրիխի (ով տառապում է դեմենտիայով)՝ ծերանոցում գտնվելու հանգամանքը աղջիկներին մի փոքր խաղաղություն և հանգստություն է տալիս: Ծերանոցի վճարը թանկ է, այսպիսով Աման և Սենտան, խղճի խայթ զգալով, պարտավորվում են կիսել բնակարանը՝ մարելու համար բարձր վճարը: Աման խնդրել է Սենտային բնակարանում չծավալել մասնագիտական գործունեություն, մինչև ինքը կավարտի բժշկական համալսարանը, քանի որ Սենտային հաճախ այցելում են նաև Ամայի ուսանող ընկերները, և վերջինս չի ցանկանում նմանվել իր քրոջը: Մի օր Աման և Սենտան գտնում են իրենց քրոջը՝ Կլարային, ընկած իրենց մուտքի դռան առաջ՝ դաժանորեն ծեծված վիճակում: Նրանք ներս են բերում Կլարային և ապաստան տալիս նրան: Այնուամենայնիվ, ծեծի արդյունքում Կլարան կորցնում է երեխային, ում կրում էր կրծքի տակ: Մարկուսը՝ նրա ամուսինը, ցանկանում է վերադարձնել կնոջը: Եվ աղջիկների բնակարանում վեճ է առաջանում, որը ճակատագրական է դառնում Մարկուսի համար, ինչում քույրերից յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի: Աղջիկները արագորեն վերացնում են պատահարի բոլոր հետքերը, այդ թվում՝ դիակը: Կլարան տառապում է քաղցկեղով և այլևս ի վիճակի չէ երեխա ունենալ: Աման կաշառում է իր կոլեգաներից մեկին և Կլարայի ձվաբջջի ու Մարկուսի սպերմատոզոիդի (որը նրանք վերցրել էին դիակից) միջոցով դառնում է Կլարայի փոխնակ մայրը: Սենտան օգնում է՝ վճարելով բժշկին: Կլարան մահանում է: Աման առողջ երեխա է լույս աշխարհում բերում: Նրանք իրենց ծնողներին բերում են ծերանոցից՝ իրենց հետ ապրելու: Նրանց մայրը՝ Ռոզան, իմանում է ողջ պատմությունը: Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ նրանք ապրում են իրենց փոքրիկ <<միկրոկոսմոսում>>, որտեղ կողմնակի մեկի համար դժվար է դառնում մուտք գործել: Մեկ այլ <<Մարկուս>> է մտնում նրանց կյանք, սիրահարվում Ամային, բայց պարզվում է, որ նա աշխատում է սպանություններ բացահայտող ջոկատում: Հասկանալով այս ամենը՝ Աման, Սենտան և Ռոզան զգոն են լինում նրա ներկայությամբ: Այնուամենայնիվ, Աման ամուսնանում է նրա հետ (<<թշնամուն հաղթելու լավագույն միջոցը նրան գրկելն է…>>): <<Մարկուս # 2-ը, այնուամենայնիվ, նունպես չի գոյատևի այս ամուսնությունում: Ընտանիքը համախմբվում է, և նունիսկ այս <<սպանությունն>> է մնում չբացահայտված: Այս պահին…