Սառը սառույց, տաք սիրտ

in 2016 Competition

Ուսանողական

Վավերագրական | Ֆինլանդիա | 19 min
  • Վիլյամի Ալահայկա
  • Վիլյամի Ալահայկա
  • Մարկո Էլովարա
  • Յանա Տանիլա

Ապրելով մանկատանը Ֆինլանդիայում, Դյուդոնը, ով հիանում էր հոկեյի դարպասապահներով, նկատում է «Սառցե սիրտ» թիմի գովազդը և քաջություն է հավաքում ու գնում մարզվելու։ Դյուն լցված է նախապաշարմունքներով և զայրույթով՝ գործադրելով դաժանությունը, որպես խնդիրները լուծելու միջոց։ Հոկեյի թիմին միանալը  փոփոխություն է բերում  Դյուի աշխարհընկալման և իր ամբողջ կյանքի մեջ։ Դյուն սկսում է հասկանալ, թե ինչպես պետք է վերաբերվել մարդկանց, ոչ թե զայրույթով և դաժանությամբ, այլ փոխհամաձայնությամբ և ընկերությամբ։ Աստիճանաբար Դյուն սկսում է գիտակցել, որ թիմի նպատակը աշխարհի չեմպիոն դառնալը չէ, այլ միանգամայն այլ բան։