Կարճամետրաժ ֆիլմեր

- Վլադիմիր Միրզոև
- Իրիրնա Վասկովսկայա
- Յուրի Բուրակ
- Եվգենյա Սոլյանիկ Աննա Իվաննիկովա
Վալյան միշտ երազել է ապրել Վենետիկում: Նա վաճառում է Մոսկվայում գտնվող իր տունը և մեկնում: Նրա կրտսեր քույրը՝ Նադեժդան, մնում է մենակ՝ իրենց գյուղի տանը: Մի քանի տարի հետո Վալյան հրասթափվում է Վենետիկից և վերադառնում: Այժմ՝ Չեխովյան քույրերի պես, նրանք ապրում են միասին կիսահարկով գյուղական տանը, բայց որը կարելի է անվանել միայնություն երկուսով: Նրանք խճճվել են ներկայի և անցյալի միջև: Դարպասներից այն կողմ դուք տեսնում եք սարսափեցնող և անհասկանալի հանապազօրյա կյանքը, որը կարծես ամեն օր մի նոր Ոդիսական լինի: Մի օր հայտնվում է Ալեքսեյը՝ խելացի դեմքով հասուն մի տղամարդ: Նադյան խլում է նրան, բայց Վալյան էլ է հավանում տղամարդուն: Դուք կկարծեք, որ սա սիրային, դասական եռանկյունի է: Բնավ ոչ, քանի որ քույրերն Ալեքսեյի հաշվով լրիվ տարբեր մտադրություններ ունեն: