ՆԵԴԱ

in 2018 Competition

Բովանդակությունը` կին

Կարճամետրաժ | Գերմանիա (գերմաներեն) | 2017 | 23 min
  • Աֆաք Իրանդուսթ
  • Աֆաք Իրանդուսթ
  • Միքքո Գեսթել
  • Աֆաք Իրանդուսթ
  • Սայնբ Սալե

Ֆիլմը ցույց է տալիս Նեդայի՝ իր ինքնությունը վերագտնելու սին փորձերը ճեղքված հասարակությունում: Նա գերմանացի՞ է: Եթե այո, ապա դա ինչ է նշանակում նրա համար: Սեռական հարաբերությունն ու թմրադեղերը ժամանակավորապես ազատում են իրեն այդ վիճակից, քանզի նա փնտրում է իր դերն ու իրականացումն այս կյանքում: Նա ոչ մի տեղ ապահով չի զգում՝ ոչ սիրո մեջ, ոչ ընտանիքում և միանշանակ ոչ էլ աշխատանքի վայրում, որտեղ հոգևորը վերածվել էր առևտրի: Անկարող լինելով տանել այս պարադոքսները՝ Նեդան փախչում է սրամիտ ցինիզմի աշխարհ: «Հանդիպե՞լ ես «ավելի լավ» մարդկանց»,- Նեդան բղավում է իր հին դասընկերոջ վրա, երբ վերջինս պատմում է իր՝ վերջերս Հնդկաստան կատարած այցի մասին: Նեդայի ներքին կոնֆլիկտը ներկայիս հասարակության ընդհանուր պայքարի մաս է. դեռ ո՞վ կարող է իրականացնել այս ամբողջ վեհ սպասումները: