Հատուկ թեմա՝ Անկախություն

- Սառա Գրոներթ
- Սառա Գրոներթ
- Ալեքսանդր Բիս
Ֆիլմն ուսումնասիրում է մարդկանց և նրանց հողի միջև եղած վեհ կապը Նոր Զելանդիայի ամենաանկախասեր Մաորի ցեղերից մեկի` Նայթյուհոյի կողմից, ուղենիշների ճարտարապետական ձեռնարկման միջով: Գործողությունները տեղի են ունենում Թեյուրվիրայի անտառային շրջանում, և Թյուհոները տեղացի մարդիկ են, ովքեր պայքարում են իրենց իրավունքների վերահաստատման համար: Ֆիլմը պատկերում է փոփոխության մի ժամանակաշրջան և հսկայան հեռատեսություն. Թյուհոները բանակցում են Թագի կողմից ներողություն ու բնակություն ստանալու համար և կառուցում են ճարտարապետական հիասքանչ լուծումներով համայնքային կենտրոն` օգտագործելով արմատապես կայուն մեթոդներ: Նոր շենքը այս հետազոտական վավերագրության գլխավոր հերոսն է, որը մեզ ներքաշում է մի մշակույթի մեջ, որ սերտորեն հյուսված է իր հողի հետ, և մի ճարտարապետության մեջ, որը սահմանված է իր նվիրումով դեպի հողը: Սա ֆիլմ է անցյալի ու ապագայի մասին, ավանդույթի ու արդիականության: Ամենից առավել, սակայն, այն մեծագույն հույսերի մասին է, և թե ինչ է պահանջվում դրանք իրագործելու համար: