in 2018 Competition
Արտամրցութային ֆիլմեր

- Մարինե Զաքարյան
- Վիլյամ Սարոյան (պատմություն)
- Միհրան Ստեփանյան
- Հովհաննես Գալստյան
- Աշոտ Ադամյան Վիվյեն Բաստաջյան Հովհաննես Գալստյան Նարինե Գրիգորյան Կարեն Ջանիբեկյան Սոս Ջանիբեկյան Կարեն Խաչատրյան Նանոր Պետրոսյան Վարդուհի Ռուշանյան Արա Սարգսյան Մովսես Ստեփանյան
«Կիսալուսնի Ծովածոցը» Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա հիմնված, չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի Ծովածոց կոչվող մտացածին քաղաքում։ Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին՝ ֆիլմի հիմնական առանցքն է։ Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում՝ հասկանալու կարողությունը։ Տարվա չորս եղանակներին ծավալվող պատմությունները դառնում են գովք՝ Աստծու ստեղծած աշխարհին և Մարդուն։