Դեպի ծով

in 2016 Competition

Հատուկ թեմա՝ H2O

Կարճամետրաժ | Թուրքիա | 12 min
  • Ուֆուք Չավուշ
  • Ուֆուք Չավուշ
  • Քաան Քերիմոգլու
  • Համիթ Օզոնուր
  • Հաքան Քարսաք Նիլայ Արդոնմազ Գյոքհան Օնուշ Սեդաթ Քալքավան Այսան Սումերջան Սարդար Բորդանաջի

Ադեմը ձկնորս է, ով ապրում է մերձափնյա հին գյուղում իր հիվանդ եղբոր՝ Յունուսի և Յունուսի կնոջ Էմինի հետ: Ադեմը և Էմինը հոգ են տանում Յունուսի մասին, ով տանջվում  է եկել մահացու հիվանդության ճիրաններում: Բժիշկ Համիթի ներարկումները թեթևացնում են Յունուսի սաստկացող ցավերը: Յունուսի երկար անկողնային հիվանդությունը զգացմունքներ է ծնում Էմինի և Ադեմի միջև: Այն հազվադեպ դեպքերում, երբ Յունուսը գիտակցության է գալիս, նրա միակ ցանկությունը եղբոր հետ ձկնորսության գնալն է լինում: Անսպասելի այցելու Հաֆիյ Անայի խորհրդով նրանք որոշում են գնալ դեպի հոսանքի յոթերորդ բերանը: Այս կարճ ճանապարհորդությունը Ադեմին և Էմինին կանգնեցնում է երկընտրանքի առաջ, թե  Յունուսը ավելի շատ ում չի ցանկանում ցավ պատճառել: