Սեպտեմբերի 23-ին «Նարեկացի» արվեստի միությունում, «Սոսե» կինոփառատոնի ցուցադրությունը ազդարարվեց «Օդեսան այնպես, ինչպես կա» ֆիլմով:
Հայ կինոսերները՝ աշխարհի տարբեր անկյուններից բերված ֆիլմերը հայաստանյան կինոթատրոններում և մշակութային օջախներում կարող են դիտել մինչև սեպտեմբերի 30-ը:
«Նարեկացի» արվեստի միությունում՝ փառատոնի տնօրեն Սիմոն Սահակյանը նախ ողջունեց կինոսերներին, ապա հակիրճ ներկայացրեց փառատոնային ֆիլմերից երկուսը, որոնք ընդգրկված են «Անկախություն» մրցութային ծրագրում:
Դրանք են՝ Ռոման Վոլշակի և Անդրանիկ Դավթյանի «Օդեսան այնպես, ինչպես կա» և Նատալյա Արմիենտա Օիլիկավայի «Աղ շաղ տալով» ֆիլմերը:
Հիշեցնենք, որ այս տարի «Սոսեն» ներկայացնում է տեղական և արտասահմանյան ռեժիսորների 104 աշխատանքներ՝ 38 երկրներից: Փառատոնային ֆիլմերը ներկայացված են 4 մրցութային ծրագրերում՝ «Բովանդակությունը կին», «Անկախություն», H2O, ինչպես նաև «Ուսանողական»: