Սոսե Միջազգային Կինոփառատոնը հայտարարում է 2016թ.-ի հայտերի ընդունման փուլի մեկնարկը: Ֆիլմերի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ․-ի հունիսի 13-ը։ Ֆիլմերի նախնական ընտրության մասին մասնակիցները կտեղեկանան մինչև 2016թ.-ի օգոստոսի 3-ը:
Սոսե 2016 Միջազգային Կինոփառատոնին կարող են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման, ինչն էլ հանդիսանում է կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագիրը՝ «Բովանդակությունը՝ կին» խորագրով: Բացի հիմանական մրցութային ծրագրից կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝ «Հատուկ» և «Ուսանողական»:
«Հատուկ» մրցութային ծրագիրն ամեն տարի բարձրացնում է որևէ թեմա և կինոմատոգրաֆիայի ներկայացուցիչներին առաջարկում ստեղծագործել տվյալ թեմայի շրջանակում: «Հատուկ» մրցութային ծրագրի այս տարվա թեման ջուրն է՝ վերնագրված «H2O»:
«Ուսանողական» մրցութային ծրագրին կարող են մասնակցել աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքները առանց ժանրային կամ թեմատիկ սահմանապակումների:
Հայտերի ընդունման պայմաններին կարող եք ծանոթանալ www.sosefestival.com կայքի ԿԱՆՈՆԱԿԱՐԳ բաժնում։
Սոսե 2016 Միջազգային Կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին և կավարտվի սեպտեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ Սոսե միջազգային կինոփառատոնը ստեղծվել է 2014թ.-ին և կրում է Սոսե Մայրիկի անունը:
Սոսե 2015 Միջազգային Կինոփառատոնին մասնակցել է 98 ֆիլմ 40 երկրից:
Սոսե 2015 մրցանակակիրներն են.
«Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագիր
Խաղարկային ֆիլմեր
Լավագույն սցենար – «Ընկնող աստղը» Յասսան Գենադիեվ, Լյուբո Յոնչեվ /Բուլղարիա/
Լավագույն օպերատորական աշխատանք – «Ընդմիշտ » Քրիստինա Կոզիլտինա, Վիկտորիա Երեմինա /Ռուսաստանի Դաշնություն/
Լավագույն դերասան – «Մարդասպաններ,կարող եմ ձեզ օգնել?» Իսաակ Գրացիա /Իսպանիա/
Լավագույն դերասանուհի – «Գումարտակ» Մարիա Կոժեվնիկովա /Ռուսաստանի Դաշնություն/
Լավագույն ռեժիսոր – «Մամա» Էռնեստ Շոն Շունգ Յան /Մալազիա/
Լավագույն ֆիլմ – «Հետևելով հրահանգներին» Բեգոնա Սոլեր /Իսպանիա/
Վավերագրական ֆիլմեր
Լավագույն օպերատորական աշխատանք – «Թողնելով Աֆրիկան» Լիրիս Հարմա /Ֆինլանդիա/
Լավագույն ֆիլմ – «Թքած աղքատության վրա» Վիջայ Ս. Ջոդհա /Հարավային Աֆրիկա/
«Պահպանի՛ր մարդուն» հատուկ մրցութային ծրագիր
Լավագույն մեկնաբանություն – «Խրամատ» Խավիեր Իլամզարես /Իսպանիա/
«Ուսանողական» մրցութային ծրագիր
Լավագույն ուսանողական աշխատանք – «Աղե մարդը» Սեյեդ Սաջադ Մուսավի /ԱՄՆ/