«Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն

«Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն
Հայտարարություններ, Նորություններ 25 Nov, 2018

Սեպտեմբերի 28-ին՝ «Հայրենիք» կինոթատրոնում մեկնարկած «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ ավարտին։ Նոյեմբերի 23-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել կինոփառատոնի հանդիսավոր փակումն ու մրցանակաբաշխութունը։ Կինոփառատոնն այս տարի ստացել էր 742 հայտ աշխարհի 39 երկրից, (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա և այլն) մրցութային փուլ էր անցելն 174 ֆիլմ։

Կինոփառատոնի ժյուրիի կազմում են կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը /Հայաստան/, կինոօպերատոր Աշոտ Մովսեսյանը /Հայաստան/, դերասանուհի Զառա Անտոնյանը /Գերմանիա/, ռեժիսոր և դերասան Սլավա Ստեփանյանը /ՌԴ/, պրոդյուսեր և ռեժիսոր Արմինե Անդան /Հայաստան/։

Ժյուրիի ընտրությամբ մրցանակաբաշխությանը յուրաքանչյուր անվանակարգից ներկայացվել է երեք ֆիլմ, հենց դրանցից էլ ընտրվել է լավագույնը։

Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ

Լավագույն սցենար

«Ուղիներ», Վասսիլիս Մազոմենոս (Հունաստան)

«Գոլիաթ», Դոմինիկ Լոշեր (Շվեյցարիա)

«Անտառը», Ռոման Ժիգալով (Ռուսաստանի դաշնություն)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանացել «Սոսե» արձանիկի «Ուղիներ» ֆիլմը / սցենարը՝ Վասսիլիս Մազոմենոսի, Հունաստան/

  

Լավագույն օպերատոր

«Ուղիներ», Վասսիլիս Մազոմենոս (Հունաստան)

«Երջանկության Գաղտնիքը», Կատալին Սիմիոանա (Ռումինիա)

«Ազատության Ցանց», Ռուբեն Դ. Օրտեգա, (Իսպանիա)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանանում «Սոսե» արձանիկի «Ուղիներ» ֆիլմը /օպերատոր, Վասսիլիս Մազոմենոս, Հունաստան/

 

Լավագույն երաժշտական ձևավորում

«Ագադահ»,  Ալբերտո Ռոնդալի (Իտալիա)

«Ազատության ցանց», Ռուբեն Դ. Օրտեգա  (Իսպանիա)

«Սատանայի պոռնկությունը», Դեժո Ժիգմունդ   (Հունգարիա)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանացել  «Սոսե» արձանիկի  «Ագադահ» ֆիլմը /Իտալիա/

 

Լավագույն դերասանուհի

«Ազատության ցանց», Ասամթա Սերնա ( Իսպանիա)

«Սատանայի պոռնկությունը», (Հունգարիա)

«Գոլիաթ», Յասնա Ֆրիցի-Բաուեր (Շվեյցարիա)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանացել «Սոսե» արձանիկի  «Ազատության ցանց»  ֆիլմը  / դերասանուհի՝ Ասամթա Սերնա,  Իսպանիա/

 

Լավագույն դերասան

«Ագադահ», Նաուել Պերես Բիսկավարտ  (Իտալիա)

«Գոլիաթ», Սվեն Շելկեր (Շվեյցարիա)

«Ազատության Ցանց», Խավիեր Բոդալո   ( Իսպանիա)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանացել «Սոսե» արձանիկի  «Ագադահ» ֆիլմը / դերասան՝ Նաուել Պերես Բիսկավարտ,  Իտալիա/

 

Լավագույն ռեժիսոր

«Ազատության ցանց», Պաբլո Մորենո   (Իսպանիա)

«Ագադահ»,  Ալբերտո Ռոնդալի   (Իտալիա)

«Անտառը», Ռոման Ժիգալով  (Ռուսաստանի դաշնություն)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանացել «Սոսե» արձանիկի  «Ազատության ցանց»  ֆիլմը  / ռեժիսոր՝ Պաբլո Մորենո, Իսպանիա/

 

Լավագույն Ֆիլմ

«Ազատության ցանց», Պաբլո Մորենո  (Իսպանիա)

«Գոլիաթ», Յասնա Ֆրիցի-Բաուեր (Շվեյցարիա)

«Ագադահ», Ալբերտո Ռոնդալի (Իտալիա)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանացել  «Սոսե» արձանիկի  «Ազատության ցանց»  ֆիլմը  / Պաբլո Մորենո,  Իսպանիա/

 

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

«Ընթացքում մոլորված», ՍԵՆՆ ԴԵՀԱՆԴՉՈՒՏԵՐ (Բելգիա)

«Նա ասաց «Մայրիկ», Արսեն Աղաջանյան (Ռուսաստանի դաշնություն)

«Հինգշաբթի», Սուրո Կրտսեր (Ռուսաստանի դաշնություն)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանացել  «Սոսե» արձանիկի  «Ընթացքում մոլորված» ֆիլմը  /ռեժիսոր՝ Սենն Դեհանդչուտեր, Բելգիա/

 

Լավագույն վավերագրական ֆիլմ

«Կռիվը», Վիոլեթա Էյելա (Բոլիվիա)

«Խնձորի ծառի շվաքին», Քլաուդիա Օյեն (Գերմանիա)

«Լենդ Պարասրահը»,  Էլեսանդրո Ստեվենոն  (Իտալիա)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվում և արժանանում «Սոսե» արձանիկի   «Կռիվը»  ֆիլմը  / ռեժիսոր՝ Վիոլեթա Էյելա, Բոլիվիա/

 

«Բովանդակությունը՝ կին» լավագույն մեկնաբանում

Մասնակցում են խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, որոնց հիմնական թեման կինն է։

«Բռնցքամարտիկը ստվերում» Անդրեաս Բյոգիլգ Մոնիես (Դանիա)

«Հունիս, Հուլիս»,  Էմմա Սըմերիա (Ֆրանսիա)

«Սառույց շոկոլադի համով», Սադրակ Զմորկ (Իսպանիա)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանացել «Սոսե» արձանիկի  «Բռնցքամարտիկը ստվերում»  ֆիլմը  / ռեժիսոր՝ Անդրեաս Բյոգիլգ Մոնիես, Դանիա/

 

Լավագույն ուսանողական ֆիլմ

Մասնակցում են միայն ուսանողներն իրենց ուսանողական աշխատանքներով։

«Դպրոցական դժվարություններ», Մարիա Էրիքսսոն-Հեշթ (Շվեդիա)

«Երկրի բնակիչները» Ադամ Ֆրոյդ, (Հունգարիա)

«Անտեսանելիորեն»,  Արոն Սզենթփեյթարի (Հունգարիա)

Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել և արժանացել «Սոսե» արձանիկի   «Դպրոցական դժվարություններ» ֆիլմը / ռեժիսոր՝ Մարիա Էրիքսսոն-Հեշթ , Շվեդիա/

 

Հայ ժողովրդի արդարության պահանջը բարձրաձայնելու համար «Սոսե մայրիկի անվան մրցանակ»-ի է արժանացել կինոփառատոնի արտամրցութային ծրագրում ներկայացված «Անապատի ագռավները. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» վավերագրական ֆիլմը /ռեժիսոր՝ Մարթա Հաուզկի, ԱՄՆ/, և «Անապատի Ագռավները» գիրքը /խմբագիրներն են՝ Լևոն և Մարո Փարյաններ/։

Մեկ ժամ տևողությամբ «Անապատի ագռավները. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» վավերագրական ֆիլմի  հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել կինոփառատոնի ընթացքում։ Ֆիլմի հիմքում  Լևոն Յոթնախպարյանի հիշողություններն են։ Ֆիլմում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բացառիկ փաստեր, որոնք վկայում են հայերի դեմ կատարված հանցագործությունների և հայ որբերի նկատմամբ ոտնձգությունների մասին ։  Ֆիլմն անդրադառնում է Ուրֆայի հայերի ողբերգական տեղահանմանը։ Ներկայացվում են փաստեր Լևոն Յոթնախպերյանի կատարած հերոսական սխրագործությունների մասին։

Լևոն Յոթնախպերյանի հուշերը ամփոփոխ «Անապատի Ագռավները» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում՝ կինոփառատոնի ընթացքում։ Այն ներառում է Հայոց ցեղասպանությունից փիկված հայի դրամատիկ պատմությունը՝ Օսմանյան բանակում ծառայության անցնելուց մինչև անապատով փախուստ։ Գրքի խմբագիր Լևոնը Փարյանը սերում է Յոթնախպերյանների հայտնի տոհմից։

Կարճամետրաժ ֆիլմերի համար ժյուրիի հատուկի մրցանակի է արժանացել. «Նա ասաց «մայրիկ» ֆիլմը  /Արսեն Աղաջանյան, ՌԴ/։

Սոցիալական թեմայով լավագույն կարճամետրաժ  ֆիլմ  է ճանաչվել ՌԴ-ում բակվող երիտասարդ հայ ռեժիսոր Սուրո Կրտսերի «Հինգշաբթի» ֆիլմը։

Ուսանողական մրցութային ծրագրում տրվել է նաև խրախուսական դրամաշնորհ՝ 200.000 ական դրամ 3 հայ ուսանողի՝ Արամ Դովլաթյանին, Նարեկ Պետրոսյանին, Մարիամ Գրիգորյանին։