Օրեր առաջ տեղի ունեցավ «Սոսե 2017» միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխությունը: 131 ֆիլմ 39 երկրներից անընդմեջ ցուցադրվում էին ամենատարբեր կինոսրահներում և մշակութային օջախներում, քննարկումներ էին կազմակերպվում հեղինակների, ժյուրիի անդամների և այլ մասնագետների հետ։ Ցուցադրություններ և քննարկումներ կազմակերպվեցին նաև Դիլիջան քաղաքներում: Փառատոնի շրջանակում Հայաստան այցելեցին մի շարք կինոգործիչներ, որոնց թվում էր աշխարհահռչակ դերասանուհի և վոկալի ուսուցիչ Մարի Սեդրակյանը:
Այս տարի մեծ քանակությամբ ֆիլմեր էին ներկայացված Ռուսաստանից և Եվրոպայից: Հայաստանը կինոփառատոնին ներկայացել էր 7 ֆիլմերով: Թե՛ ֆիլմերի նախնական ընտրությունը, թե՛ մրցութային ծրագրերի հաղթողները որոշվել էին միջազգային հանձնախմբի ու ժյուրիի կողմից, որոնցում ընդգրկված են եղել նաև հայ մասնագետները։
Այս տարի կինոփառատոնը համագործկցում է հոլիվուդյան iPitch.tv մեդիա հարթակի հետ, որը հնարավորություն կտա բոլոր մասնակիցներին ներկայացնել իրենց գաղափարներն ու նախագծերը հոլիվուդյան առաջատար պրոդյուսերներին և այնպիսի կինոկազմակերպություններին, ինչպիսիք են Warner Brothers, New Line Cinema, Echo Lake Entertainment, Sony Pictures Entertainment Television, Discovery Network և այլն:
Սոսե 2017 մրցանակակիրները կստանան 1 տարվա անվճար բաժանորդագրում iPitch.tv մեդիա հարթակում, իսկ մյուս մասնակիցները կստանան 3 ամսվա անվճար բաժանորդագրում։
Հիմնական մրցութային ծրագրում ամենաշատ մրցանակներ տարած ֆիլմերն էին՝ «Ոչ այդքան լավ» -ը Գերմանիայից (լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, լավագույն դերասանուհի) և «Նա՝ Սերժանտ Մատաչոն» Կոլումբիայից (լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր), իսկ լավագույն դերասան ճանաչվեց Սերգեյ Բեզռուկովը։
Անվանակարգերն ու մրցանակակիր ֆիլմերը տեսեք ստորև՝
Հիմնական մրցութային ծրագիր
Խաղարկային ֆիլմեր
Լավագույն սցենար – Սինա Ֆլամմանգ, Մեդելին Ֆրիկ | ՈՉ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ | Գերմանիա
Լավագույն օպերատոր – Մարտին Բոեխե | ՆԱ՝ ՍԵՐԺԱՆՏ ՄԱՏԱՉՈՆ | Կոլումբիա
Լավագույն երաժշտական ձևավորում – Քսոնդոր Լասլո | #ԱՌԱՋԻՆՀԱՅԱՑՔԻՑ | Հունգարիա
Լավագույն դերասանուհի – Լուիզ Հեյեր | ՈՉ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ | Գերմանիա
Լավագույն դերասան – Սերգեյ Բեզռուկով | ԵՐԲ ԴՈՒ ՉԿԱՍ | Ռուսաստանի Դաշնություն
Լավագույն ռեժիսոր – Ուիլլիամ Գոնզալեզ | ՆԱ՝ ՍԵՐԺԱՆՏ ՄԱՏԱՉՈՆ | Կոլումբիա
Լավագույն Ֆիլմ – ՈՉ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ | Հելենա Հեուֆնագել, Տորբեն Մասս, Քրիստիան Ֆյուլմիխ | Գերմանիա
Ժյուրիի հատուկ մրցանակ – ԼԱՎ ՏՂԱ | Օկսանա Կարաս | Ռուսաստանի դաշնություն
Տարվա դեբյուտ – Ստեփան Լափշին, Օլեգ Ագեյչև | ԴՈՄԻՆԻԿԱ | Ռուսաստանի դաշնություն
Կարճամետրաժ ֆիլմեր
Լավագույն օպերատոր – Իրինա Բաս | ՆԱԽԿԻՆՆԵՐԸ | Ռուսաստանի Դաշնություն
Լավագույն երաժշտական ձևավորում – Ռոման Անկելուիչ | ԿԻՍԱՏ ՄԱՐԴ | Խորվաթիա
Լավագույն ռեժիսոր – Թերեզ Կոնզ | ՆԱՄԱԿՆԵՐ | Հունգարիա
Հանդիսատեսի համակրանք – ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՀԱՆՈՒՆ ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀԻ | Ֆաբրիսե Բրակք | Ֆրանսիա
Վավերագրական ֆիլմեր
Լավագույն օպերատոր – Շոն Սթիլլեր | ՔՅԵՈՔՈՒ | Կանադա
Լավագույն ռեժիսոր – Սիմոնե Մանետտի | ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԵԼԻՍ, ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԿՌՎԵԼՈՒ | Իտալիա
Լավագույն երաժշտական ձևավորում – Արտեմ Մոստովոյ | ՀԱՎԵՐԺ ԼՈԲԱՆՈՎՍԿԻ | Ուկրաինա
Ժյուրիի հատուկ մրցանակ – ԴՈՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ | Աննա Սելյանինա | Ռուսատանի Դաշնություն
«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագիր
Թեմայի լավագույն մեկնաբանություն – ԷՔՍՈԴՈՒՍ | Ֆաբիո Ֆրեյտաս | Պորտուգալիա
«Ուսանողական» մրցութային ծրագիր
Լավագույն ուսանողական կարճամետրաժ ֆիլմ – ԲՎՎՈՑԸ | Բերնդ Ֆասս | Գերմանիա
Լավագույն ուսանողական վավերագրական ֆիլմ – ԱԼԲԱՏՐՈՍ | Սվերրե Կվամմե | Նորվեգիա