Աշխարհի արվեստագետներն ու կինոարտադրողները մեկ գաղափարի շուրջ:
Սոսե 2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել է ֆիլմերի հայտերի ընդունումը:
Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):
Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական»:
«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին կարող են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է Սոսե Մայրիկի անվան մրցանակ:
Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացվում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման:
Սոսե միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունը իրականացնում է միջազգային հանձնախումբը, որում ընդգրկված են նաև հայ մասնագետները։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 31-ն է: Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները կամփոփվեն 2017թ-ի հուլիսի 7-ին։ Կինոդիտումները կանցկացվեն 2017թ.-ի օգոստոսից հոկտեմբեր։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 14-ին։
Սոսե միջազգային կինոփառատոնի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում և տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացմանը:
Հայտերի ընդունման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ բաժնում։