Արշակ Ամիրբեկյանը հանդիսատեսի դատին հանձնեց «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմը

Արշակ Ամիրբեկյանը հանդիսատեսի դատին հանձնեց «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմը
Նորություններ, Նորություններ և Պատմություններ 31 Mar, 2016

Մարտի 25-ին Արշակ Ամիրբեկյանը հանդիսատեսի դատին հանձնեց «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ռուզան Վիթ Մեսրոպյանը և Աշոտ Ադամյանը:

Ռեժիսորի հաղորդմամբ ֆիլմը նկարահանվել է բացառապես իր և իր համախոհների միջոցներով, իսկ գաղափարն առաջացել է, երբ վերջինս մոտ մեկ տարի առաջ քայլում էր այն նույն փողոցներով, որտեղ տեղի է ունենում առաջին դրվագը: Հեղինակի մեջ տպավորվել է այն պահը, երբ իրեն ընդառաջ ինչ-որ մարմնավաճառների խմբից մեկը, տեսնելով իր ձեռքը սրտին դնելուն, բարձրաձայնել է՝ էս կյանքին սիրտ կդիմանա՞:

Ֆիլմի գլխավոր հերոսը  հասուն տարիքի նկարիչ է(Աշոտ Ադամյան), ով հերոսուհուն՝ 20-ամյա մարմնավաճառ Մարիամին (Ռուզան Վիթ Մեսրոպյան), պատահաբար հանդիպում է կիրակի վաղ առավոտյան: Վերջինս ամբողջ օրն անցկացնում է նկարչի և նրա հարազատների՝ կնոջ ու հորեղբոր հետ, վայելում նրանց մարդկային, հոգատար, անշահախնդիր վերաբերմունքը և աստիճանաբար հոգեբանորեն վերափոխվում դիտորդի աչքի առաջ: