Անվանումը
«Սոսե» Միջազգային Կինոփառատոնը կրում է հայուհի Սոսե Մայրիկի անունը /Սոսե Վարդանյան/։ Ծնվել է 1865թ. Սոխորդ գյուղում (Խլաթ գավառ, Տուրուբերան նահանգ, Արևմտյան Հայաստան): Եղել է ֆեդայի Սերոբ Աղբյուրի կինը։ Քանի որ այն ժամանակ արգելվում էր ֆեդայիններին ամուսնանալ, Սոսեն նույնպես դառնում է ազատագրական շարժման մասնակից և ամուսնու հետ մեկնում մարտերի։ 1899 թ-ին հայ-թուրքական մարտում զոհվում են Սոսեի ամուսինը և ավագ որդին, իսկ Սոսեին վիրավոր բանտարկում Բաղեշի բանտում։ Կարինի ջարդերի ժամանակ սպանվում է նաև Սոսեի կրտսեր որդին։ Ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է։ 1990-ականերին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և հողին հանձնվել Եռաբլուրում։ Սոսե Մայրիկ կոչել են նրան հայրենիքի և երիտասարդ սերնդի հանդեպ ունեցած անսահման սիրո,հոգատարության և խիզախության համար։
Արձանիկ
Արձանիկը պատկերում է կնոջ մարմինը՝ իր ողջ բովանդակությամբ։ Այն միաժամանակ կնոջ կոնքն է՝ խորհրդանշելով նրա հմայքը, կանացի էներգիան և կինն է հղիության շրջանում՝ խորհրդանշելով կյանքը շարունակելու նրա առաքելությունը։ Արձանի հեղինակ՝ Արմեն Սահակյան / Ams Jig /։