Vahe Yan

Vahe Yan
ԺՅՈւՐԻ 2014 3 Apr, 2014

Ես ծնվել եմ 1981 թվականին Հայաստանի Հանրապետությունում, Վանաձորում: Դեռ մանկուց ես հետաքրքրվում էի գրականությամբ: Ես սկսեցի բանաստեղծություններ գրել երբ դեռ 13 տարեկան էի և այդ տարիքում ես մասնակցում էի միջոցառումների ու ներկայացումների:

1998 թվականին ես ընդունվեցի Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտ, թատրոնի ռեժիսոր ֆակուլտետ:

2002-ին ես ստեղծեցի “M.E.G.A” արվեստա-թատերական կազմակերպությունը Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտում և դրա արդյունքում ես ստեղծեցի “Art” ամսագիրը:

2002-ին ես բեմադրեցի <<Կենդանի Ստվերները>> Ալբեր Քամյուի ու <<Կալիգուլան>>, որտեղ ես խաղացի Կալիգուլայի դերը: Ես ուսումնասիրել եմ աբսուրդի թատրոնը և իմ ավարտական թեզը պաշտպանել եմ Էժեն Իոնեսկոյի <<Ռնգեղջյուրները>> բեմադրելով:

2003-ին ես ավարտել եմ Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտը գերազանց:

2005-ին ես հետաքրքրվեցի կինոյով, հեռուստատեսությամբ և տեսահոլովակների նկարահանմամբ:

Սկսած 2006 թվականից մինչև հիմա ես աշխատում եմ <<Շողակաթ>> հեռուստաընկերությունում և նկարահանել եմ վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ:

Սկսած 2009 թվականի նոյեմբերից ես ռեժիսորների ու սցենարիստների չեխական ընկերության անդամ եմ (“ARAS”). Բացի ռեժիսորի աշխատանքից ես նաև կրկնօրինակում եմ հեռուստահաղորդումներ և ֆիլմեր: