ԱՆՁՆԱԿԱԶՄ

Հիմնադիր, Գեղարվեստական ղեկավար՝ Ռիտա Խալաթյան

Հիմնադիր, Տնօրեն՝ Սիմոն Սահակյան

Պրոդյուսեր՝ Ադա Սիմոնյան

Մամուլի պատասխանատու՝ Նազենի Բաղդասարյան

Միջազգային կապերի պատասխանատու՝ Լիլիթ Ծատուրյան

Երաժշտություն, վիդեո և դիզայն՝ Արմեն Սահակյան

Թարգմանիչ՝ Դիանա Նավոյան

Փաստաբան՝ Լիանա Մանուսաջյան

Կամավորներ

Օֆելյա Սիմոնյան
Մարիամ Մխեյան
Անուշ Սամվելյան
Լուսինե Խդրյան
Նազիգ Աբէլեան
Լիանա Մարտիրոսյան
Զառա Կարապետյան
Շողեր Իսոյան
Էլեն Ավագյան
Լուսինե Դանուկյան

 

Մեր թիմը բաղկացած է երիտասարդներից, ովքեր աշխատում են մեծ սիրով ու նվիրումով՝ հաղթահարելով, շրջանցելով, երբեմն նաև կոտրելով որոշակի կարծրատիպեր։ Մենք պատասխանատու ենք Վարպետների՝ Բեկնազարյանի, Փարաջանովի, Փելեշյանի, Դովլաթյանի, Մալյանի թողած ժառանգության համար։ Որպես երիտասարդ արվեստագետներ՝ միտված ենք աշխատելու, ստեղծելու, խթանելու կինոարտադրությունը Հայաստանում և տարածաշրջանում։ Զարգացման ճանապարհը մեկն է․ անցյալի վերագնահատում, ներկայի շտկում և ապագայի իմաստավորում։ Կա նպատակ, հստակ մշակված ծրագիր և խոսքը գործ դարձնելու տարատեսակ ուղիներ։

Լ. Տոլստոյն ասել է. «Հաճախ կարելի է լսել, թե ինչպես են խոսում երիտասարդները, որ չեն ուզում ապրել ուրիշի խելքով, որ ունեն սեփական կարծիք։ Նրանք վերցնում են այն ինչ կա ու շարժվում առաջ։ Եվ սա է մարդկության գերագույն ուժը»։

Սոսե միջազգային կինոփառատոնի հիմնադիր՝ Ռիտա Խալաթյան