ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Պայմաններ

Կինոփառատոնի տնօրինությունը կարևորում և ողջունում է ֆիլմերի միջազգային պրեմիերաները Սոսե միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում։

 

Ֆիլմերի նախնական ընտրություն

 

Ժյուրի

Մրցութային ծրագրերի անվանակարգերում հաղթող ֆիլմերը որոշում է միջազգային ժյուրին, իսկ ժյուրիի անդամներին ընտրում է կինոփառատոնի տնօրինությունը։ Կինոփառատոնի տնօրինությունը պարտավորվում է ժյուրիի կազմում ընդգրկել նաև պրոդյուսերների։

 

Ժամկետներ

Ֆիլմերը ընդունվում են 2017թ-ի դեկտեմբերի 1-ից, վերջնաժամկետ 2018թ-ի մայիսի 31 -ը։

Նախնական ըտրության արդյունքներ՝ 2018թ-ի հուլիսի 1 – 10։

Կինոդիտումները իրականացվելու են 2018թ-ի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 26-ը։

Մրցանակաբաշխությունը՝ 2018թ․ հոկտեմբերի 30-ին։

 

Մրցութային ծրագրեր և անվանակարգեր

 Հիմնական մրցութային ծրագիր 

Մասնակցում են լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր առանց թեմատիկ սահմանափակման։

Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ (Սոսե արձանիկ)

 

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մցույթ (Սոսե արձանիկ)

 

Վավերագրական ֆիլմերի մցույթ (Սոսե արձանիկ)

 

«Բովանդակությունը՝ կին» խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր

Մասնակցում են խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր ,որոնց հիմնական թեման կինն է։

 

«Ուսանողական» մրցութային ծրագիր

Մասնակցում են միայն ուսանողներն իրենց ուսանողական աշխատանքներով։

Որպես խրախուսական մրցանակ, Լավագույն ուսանողական աշխատանք անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը կհովանավորի կինոփառատոնը, իսկ արտերկրում սովորող ուսանող ռեժիսորին կտրվի վկայական։