Հե՜յ, ո՞վ կա այդտեղ

in 2018 Competition

Արտամրցութային ֆիլմեր

Լիամետրաժ | Հայաստան (հայերեն) | 1979 | 48 min
  • Մարատ Վարժապետյան
  • Մարատ Վարժապետյան
  • Մարատ Վարժապետյան Ա. Մովսիսյան
  • Անդրեյ Պոդոշյան Մարի Սեթխանյան

Հե՜յ, ո՞վ կա այդտեղ, 1979 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի էկրանավորումն է։ Ֆիլմում պատմում է երիտասարդ տղայի և աղջկա մասին, ում սերը զոհ է դառնում քաղքենիների անհանդուրժողականությանը։ Բանտարկված պատանին անընդհատ գոռում է՝ Հե՜յ, ո՞վ կա այդտեղ։ Նրա ձայնը լսում մի աղջիկ, ում հետ նա խոսքի է բռնվում։ Էմիլի Սմիթը տղային պատմում է, որ մարդիկ պատրաստվում են սպանել նրան իբր թե մի կնոջ բռնաբարելու համար։ Տղան պատմում է, որ ինքը թափառական է, այդ կինն ուզում էր, որ ինքը նրան փող տար, իսկ ինքը ոչինչ չուներ։ Երբ Էմիլին գնում է ատրճանակ բերելու, վանդակի մոտ է գալիս այն կնոջ ամուսինը։ Տղան նրան պատմում է, որ կինն ինքն է մոտեցել իր հետ ծանոթնալու, հետո հրավիրել է իր տուն, իսկ երբ ինքը հրաժարվել է փող տալ, կինն աղմուկ է բարձրացրել և իրեն բռնել են։ Նա կրակում է տղայի վրա, երբ վերջինս ասում է, թե նա ամենայն հավանականությամբ իմացել է իր կնոջ արարքների մասին և ուղղակի վախենում է իր ընկերներից։ Էմիլին վերադառնում է, բայց չի կարողանում փրկել տղային։