Ֆարիդ Դմս Դեբահի  «Մարոկկո՝ զոհաբերված անմեղություն» ֆիլմը արժանացել է հատուկ մրցանակի

Ֆարիդ Դմս Դեբահի  «Մարոկկո՝ զոհաբերված անմեղություն» ֆիլմը ցուցադրվել է Սոսե Միջազգային Կինոփառատոնի դիտումների ընթացքում և արժանացել է հատուկ մրցանակի

Պարոն Դեմս Դեբահ , մի փոքր պատմեք ինչպե՞ս ստեղծվեց ֆիլմը

Ես   դեռ  փոքր տարիքից    աշխատել եմ մշակութային աշխարհում:  2008 թվականին Մարոկկոյի Ագադիր քաղաքում ես հանդիպեցի  Մարոկկայի “Մի դիպչեք իմ երեխային”  հասարակական կազմակերպության  նախագահ Նաջաթ Անվարին, Այդ ժամանակից ի վեր ես ներգրավված եմ այս կազմակերպության մեջ  `պայքարելու երեխաների չարաշահման եւ մանկապղծության դեմ: Ես բացահայտեցի թե   ինչ է կոտրված կյանքը, ինչպես են  չարաշահում երեխաներին եւ կամավորներին, ովքեր ամեն օր պայքարում են արդարության համար: Հանրային իշխանությունների անտարբերությունը   այս բոլոր տարիների պայքարում  ստիպել է ինձ պատմելու այդ կանանց եւ տղամարդկանց պատմությունը, ովքեր  պայքարում են  հանուն   սիրո դեպի արդարությունը: Ես ուզում էի խոսք  տալ այն երեխաներին, ովքեր  հաճախ  ծաղրանքի և  բռնության էին ենթարկվել և հանցագործության  զոհ էին: Հիանալի թեմա, որին պետք է անդրադառնալ:

Դուք երբ սկսում էիք աշխատանքները հավատում էիք , որ ֆիլմը հաջողություն կարող է ունենալ։

Ես սկզբից գիտեի, որ իմ ֆիլմը գլխացավանք է  լինելու: Մարդիկ շատ հակված չեն  բախվելու դժբախտություններին  դեմ առ դեմ: Մեր ներկա հասարակություններում տաբու առաջացնող  թեմա , որը իշխանությունների կողմից  իրականում չի բարձրաձայնվում: Շատ քիչ երկրներում են իրականացվում  մանկապղծության դեմ պայքար: Դա սարսափելի է, բայց մենք դեռեւս թաքցնում ենք այս դաժան հանցագործությունները: Այս բոլոր տարրերը,  ցավոք, չեն նպաստում ֆիլմի հաջողությանը, բայց իրականում  այն իսկապես արժանի է դիտվելու ավելի շատ մարդկանց կողմից, առնվազն քննարկելու այն:

Այսօր համաշխարհային ֆիլմարտադրության մեջ ինչ տեղ է զբաղեցնում դոկումենտալ ֆիլմը

Կարծում եմ, որ վավերագրական ֆիլմը   իր ուրույն տեղն  ունի ֆիլմարտադրությունում: Դա շատ հարգված եւ սիրված  ժանր է: Դա հեշտ գործ չի,  բայց վավերագրական ֆիլմը տալիս է  մտքի  եւ կարծիքի  ազատություն, որը չունի գեղարվեստական  ֆիլմը:

Դու՞ք ծանոթ եք հայկական կինոյին, Հայաստանի մշակույթին

Ցավով պետք է նշեմ, որ առիթ չեմ ունեցել գալ հայաստան և ծանոթանալ հայկական մշակույթին: Ֆրանսիայում մենք ունենք հայկական արմատներով  շատ հայտնի և ճանաչված արտիստ՝ Շառլ Ազնվավուրը: Ես գիտեմ, որ պետք է բարելավեմ Հայաստանի մասին իմ գիտելիքները

Դուք եղել եք Սոսե միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում 2016 թ-ին, ինչ կարևոր դեր ունեն կինոփառատոնները

փառատոնները կարևոր դեր ունեն ֆիլմարտադրության ոլորտում:  Հատկապես երբ ֆիլմերը  գաղտնի են և ոչ ավանդական  կառուցվածքով: Փառատոնները թույլ են տալիս արվեստագետներին ցույց տալու իրենց աշխատանքը հասարակությանը  և հանդիպելու  մի տիեզերքի, որին մենք սովոր չենք տեսնել: Դա միշտ էլ մոգական  պահ է, որ հնարավորություն  է տալիս ֆիլմը ստեղծողին ցույց տալ աշխատանքի պտուղը հանրությանը եւ անմիջապես քննարկում անցկացնել նրա հետ: