Օդեսայից Երևան. «Սոսե 2016»-ի առաջին կինոդիտումը

Օդեսայից Երևան. «Սոսե 2016»-ի առաջին կինոդիտումը
ՍՈՍԵ 2016 24 Sep, 2016

Սեպտեմբերի 23-ին «Նարեկացի» արվեստի միությունում, «Սոսե» կինոփառատոնի ցուցադրությունը ազդարարվեց «Օդեսան այնպես, ինչպես կա» ֆիլմով:

Հայ կինոսերները՝ աշխարհի տարբեր անկյուններից բերված ֆիլմերը հայաստանյան կինոթատրոններում և մշակութային օջախներում կարող են դիտել մինչև սեպտեմբերի 30-ը:

«Նարեկացի» արվեստի միությունում՝ փառատոնի տնօրեն Սիմոն Սահակյանը նախ ողջունեց կինոսերներին,  ապա հակիրճ ներկայացրեց փառատոնային ֆիլմերից երկուսը, որոնք ընդգրկված են «Անկախություն» մրցութային ծրագրում:

Դրանք են՝  Ռոման Վոլշակի և Անդրանիկ Դավթյանի «Օդեսան այնպես, ինչպես կա» և Նատալյա Արմիենտա Օիլիկավայի «Աղ շաղ տալով» ֆիլմերը:

Հիշեցնենք, որ այս տարի «Սոսեն» ներկայացնում է տեղական և արտասահմանյան ռեժիսորների 104 աշխատանքներ՝ 38 երկրներից:  Փառատոնային ֆիլմերը ներկայացված են 4  մրցութային ծրագրերում՝ «Բովանդակությունը կին», «Անկախություն», H2O,  ինչպես նաև «Ուսանողական»: