Ժերար Բոյաջյան անունը համացանցում փնտրելիս կհանդիպեք մեկը մեկից համարձակ, իրարից տարբեր ու իրար չկրկնող ֆիլմերի: Տրանսգենդերների թեմայից մինչև փարիզյան ռոմանտիզմ ու բաղձալի ազատություն. տաբու չկա:

Հայաստանում անցկացվող «Սոսեե միջազգային կինոփառատոնի 104 ֆիլմերից մեկը հենց այս ռեժիսորինն է: Բոյաջյանն անձամբ է եկել Հայաստան՝ իր «Վարդուշի չորեկըե ֆիլմը ներկայացնելու:

Չորեկ պատրաստող կնոջ մասին ութ րոպեանոց վավերագրության միտքը ծնվել է հանկարծակի: Մի օր, երբ հերթական անգամ ռեժիսորի տատիկը չորեկ էր պատրաստում, Ժերարը որոշեց՝ սա պիտի կարճամետրաժ ֆիլմ դառնա: Հերոսուհին դառնում է հարազատ տատիկը, ֆիլմի «աղըե՝ տատիկի թխած քաղցր չորեկը, որի շուրջ հյուսվում է նրա կյանքի պատմությունը:

Ֆիլմը հայ հանդիսատեսին ներկայացնելուց հետո, Ժերար Բոյաջյանը մեզ հետ կիսվել է կանանց, կինոյի ու Հայաստանի մասին իր մտքերով.

 

 

Cherchez la femme

Իմ սիրելի գրքերից մեկը «Կամելիազարդ տիկիննե է: Qիչ առաջ «Սոսեե փառատոնի շրջանակներում դիտեցի միսիոներ Մարիա Յակոբսենի կյանքի պատմությունը. յուրահատուկ կանայք են: Բայց ես սիրում եմ ֆիլմեր ստեղծել հասարակ կանանց մասին, պատմությանը հայտնի կանացի կերպարների չեմ անդրադարձել դեռ:

Ընդհանրապես լինի սիրուհի, կին կամ ընկեր, կերպարներիս փնտրում եմ հասարակ ու պարզ կանանց մեջ:

Այդ սուբյեկտիվ կինոն

Հայ ռեժիսորներից սիրում եմ Փարաջանովի, Էգոյանի, Գեդիկյանի ֆիլմերը: Իսկ Անրի Վերնոյը հանճար է: Հանճա՛ր: Համաշխարհային դեմքերից սիրում եմ Պազոլինիին, Կիմ Կի Դուկին,Կուբրիկին, Ֆրանսուա Տրյուֆոնին: Հարցնում եք՝ ո՞րն է ֆրանսիական կինոյի առանձնահատկությունը: Իմ սիրելի դերասաններից մեկը՝ Ժան Գաբենը, ասում էր՝ կինոյում երեք կարևոր բան կա՝պատմություն, պատմություն և պատմություն: Պատմությունն է ֆրանսիական կինոյի առանձնահատկությունը:

Հը՜մ, ես Ձեզ հետ համաձայն եմ, Վենսան Կասելը ֆրանսիական կինոյի վերջին սերնդի լավագույն դերասանն է, բայց, կներեք, «իսկական կինո» հասկացություն չկա. կինոն սուբյեկտիվ է: Ամեն մեկն իր ձևով է տեսնում, իր սրտով՝ զգում: Տեսեք, ես սիրում եմ Կուբրիկի ու Վերնոյի ֆիլմերը, բայց նրանք տարբեր են…իսկական կինո՞…

Սատանան ու գլխավորը դետալներում են

Ինչո՞ւ  եմ իմ ֆիլմերում հերոսներին դետալներով ներկայացնում. ես աշխարհը այդպես եմ տեսնում: Այ, երբ նայում եմ Ձեզ, նախ նկատում եմ ձեր մազերը, ապա ակնոցը, հետո տեսնում եմ Ձեզ, մադմուազե՛լ: Կյանքը դետալային կինո է՝ և՛ կարճամետրաժ,և՛ լիամետրաժ: Սխալվում եք, եթե կարծում եք՝ նախընտրում եմ կարճամետրաժները: Ֆինանսական առումով, իհարկե, կարճամետրաժ ֆիլմ ստեղծելը համեմատաբար ավելի հեշտ է, այստեղ նաև ավելի ազատ ես: Ու ընդհանրապես՝ կինոյում պիտի լինի ազատություն՝ գաղափարական, քաղաքական ու ֆինանսական: Իմ ֆիլմերն ազատ են:

Յուրահատուկ Հայաստանը

Ես Փարիզով չեմ ոգեշնչվում, փոխարենն ինձ ոգեշնչում են Հայաստանը, Մեքսիկան, Իտալիան: Փարիզում ռոմանտիկա չկա: (Բոյաջյանի կարճամետրաժ ֆիլմերից մեկը կոչվում է “Paris,The most romantic city”: Այդ ֆիլմով Բոյաջյանը կարծես հաստատում է Փարիզի ռոմանտիկ չլինելը – հեղ.): Հայաստանն իրոք յուրօրինակ է. աղջիկներն ու տղաներն էլ են ուրիշ, նրանց հայացքների մեջ խաղ կա, պայծառություն, փայլ:

Մարդիկ այստեղ «ֆիլմայինե են նույնիսկ արևածաղիկ կեղևազրկելիս: Մի անգամ հետևում էի, թե ինչպես տաքսիստը արևածաղկի կեղևներով մի իսկական եգիպտական բուրգ «կառուցեցե. ահա՛ մի «դետալային կինոյիե թեմա: Բայց ինձ համար Հայաստանը վավերագրական ֆիլմի անսպառ թեմա է. այստեղ, իրոք, ամեն ինչ յուրօրինակ է:

 

Անահիտ Հակոբյան