Վիլյամի Ալահայկա. «Եթե պատմությունը լավը չէ, ֆիլմը դատապարտված է»

Վիլյամի Ալահայկա. «Եթե պատմությունը լավը չէ, ֆիլմը դատապարտված է»
Նորություններ և Պատմություններ, ՍՈՍԵ 2016 28 Sep, 2016

«Սոսե 2016»-ի Հայաստան ժամանած մասնակիցների ցանկում էր նաև ֆինն ռեժիսոր Վիլյամի Ալահայկան, ,ով մեզ հետ զրույցում պատմում է մանկության, չիրականացած երազանքների,առաջին ֆիլմի և հետագա պլանների մասին:

«Ծնվել եմ Էսպոյում՝Հելսինկիից ոչ հեռու գտնվող այդ քաղաքում: ՈՒնեցել եմ ուրախ և ապահով մանկություն:Ի սկզբանե տարված էի ֆուտբոլով, բայց  վնասվածքի պատճառով թողեցի այն ու սկսեցի ֆիլմեր դիտել, հետաքրքրվել դրանցով: Սերը կինեմատոգրաֆի հանդեպ ձևավորվել է հենց այդպես»,-պատմում է ռեժիսորը:

Ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը Վիլյամին տարավ դեպի «Կիրառական գիտությունների Մետրոպոլիա համալսարան», այժմ նա 2-րդ կուրսում է: «Իմ դեբյուտային ֆիլմը «Սառը սառույց,տաք սիրտ»-ն է,որով սկսեցի քայլեր կատարել մեծ կինո: Ֆիլմի ստեղծման գաղափարը պատահական ծնվեց.ինձ համար փլեյսթեյշն էի խաղում այդ ժամանակ: Կա այդպիսի կազմակերպություն՝« Ice Heart»,զանգահարեցի և պատմեցի մտահղացմանս մասին,և նրանց միջոցով էլ գաղափարը կյանքի կոչվեց»,-խոսելով «Սոսեում» նոմինացված «Սառը սառույց, տաք սիրտ» ֆիլմի մասին՝նշում է նա: Ուիլյամի խոսքերով՝նա նայում է հնարավոր բոլոր ռեժիսորներին ու սովորում յուրաքանչյուրից էլ:Այնուամենայնիվ,իր առաջին ֆիլմը պատկանում է կինովավերագրության ժանրին,որն իր սիրելիներից է,բայց կա մտադրություն այլ ժանրերում էլ ինքնադրսևորվելու. «Մեծապես հետաքրքրված եմ նաև ֆիքշնով և նախատեսում եմ այս ժանրով ֆիլմ նկարահանել»:
Խոսելով իր ռեժիսորական սկզբունքների մասին՝երիտասրադ ռեժիսորը նշեց՝«Ինձ համար ամենակարևորը պատմությունն է:Եթե պատմությունը լավը չէ,ֆիլմը դատապարտված է… Հաջողված են պատմությունն ու դրա բովանդակությունը,հաջողված է նաև կինոպատկերը:Իհարկե, պատմության բովանդակությունից բացի,ֆիլմը պետք է զգացմունքներ առաջացնի:Ռեժիսորի խնդիրն է կապ ստեղծել հանդիստեսի և ֆիլմի միջև»: Ընդամենը մի քանի օր Հայաստանում անցկացրած սկանդինավցին հասցրել էր նկատել հայերի բնավորության ամենատիպիկ գծերը.«Հայերը շատ ընկերասեր են և կարեկից:Մեզ մոտ՝Ֆինլանդիայում, այդպես չէ:Կցանկանայի նորից գալ, ավելի մանրամասն ուսումնասիրել Երևանը,քանի որ այս անգամ ժամանակը քիչ էր,իսկ գեղեցիկ վայրերը՝ իսկապես շատ: Պարզապես ուղևորության տոմսը բավականին թանկ արժե,բացի այդ ուղիղ չվերթ էլ չկա: Բայց հուսով եմ՝նորից այցելելու առիթներ կլինեն: