Ով է լավագույնը և որն է լավագույնը, Սոսե 2017 մրցանակակիրներ

Օրեր առաջ տեղի ունեցավ «Սոսե 2017» միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխությունը: 131 ֆիլմ 39 երկրներից անընդմեջ ցուցադրվում էին ամենատարբեր կինոսրահներում և մշակութային օջախներում, քննարկումներ էին կազմակերպվում հեղինակների, ժյուրիի անդամների և այլ մասնագետների հետ։ Ցուցադրություններ և քննարկումներ կազմակերպվեցին նաև Դիլիջան քաղաքներում: Փառատոնի շրջանակում Հայաստան այցելեցին մի շարք կինոգործիչներ, որոնց թվում էր աշխարհահռչակ դերասանուհի և վոկալի ուսուցիչ Մարի Սեդրակյանը:
Այս տարի մեծ քանակությամբ ֆիլմեր էին ներկայացված Ռուսաստանից և Եվրոպայից: Հայաստանը կինոփառատոնին ներկայացել էր 7 ֆիլմերով: Թե՛ ֆիլմերի նախնական ընտրությունը, թե՛ մրցութային ծրագրերի հաղթողները որոշվել էին միջազգային հանձնախմբի ու ժյուրիի կողմից, որոնցում ընդգրկված են եղել նաև հայ մասնագետները։

Այս տարի կինոփառատոնը համագործկցում է հոլիվուդյան iPitch.tv մեդիա հարթակի հետ, որը հնարավորություն կտա բոլոր մասնակիցներին ներկայացնել իրենց գաղափարներն ու նախագծերը հոլիվուդյան առաջատար պրոդյուսերներին և այնպիսի կինոկազմակերպություններին, ինչպիսիք են Warner Brothers, New Line Cinema, Echo Lake Entertainment, Sony Pictures Entertainment Television, Discovery Network և այլն:
Սոսե 2017 մրցանակակիրները կստանան 1 տարվա անվճար բաժանորդագրում iPitch.tv մեդիա հարթակում, իսկ մյուս մասնակիցները կստանան 3 ամսվա անվճար բաժանորդագրում։

Հիմնական մրցութային ծրագրում ամենաշատ մրցանակներ տարած ֆիլմերն էին՝ «Ոչ այդքան լավ» -ը Գերմանիայից (լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, լավագույն դերասանուհի) և «Նա՝ Սերժանտ Մատաչոն» Կոլումբիայից (լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր), իսկ լավագույն դերասան ճանաչվեց Սերգեյ Բեզռուկովը։

 

Անվանակարգերն ու մրցանակակիր ֆիլմերը տեսեք ստորև՝

Հիմնական մրցութային ծրագիր 

Խաղարկային ֆիլմեր

Լավագույն սցենար  – Սինա Ֆլամմանգ, Մեդելին Ֆրիկ | ՈՉ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ | Գերմանիա

Լավագույն օպերատոր – Մարտին Բոեխե | ՆԱ՝ ՍԵՐԺԱՆՏ ՄԱՏԱՉՈՆ | Կոլումբիա

Լավագույն երաժշտական ձևավորում – Քսոնդոր Լասլո | #ԱՌԱՋԻՆՀԱՅԱՑՔԻՑ | Հունգարիա

Լավագույն դերասանուհի – Լուիզ Հեյեր | ՈՉ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ | Գերմանիա

Լավագույն դերասան – Սերգեյ Բեզռուկով | ԵՐԲ ԴՈՒ ՉԿԱՍ | Ռուսաստանի Դաշնություն

Լավագույն ռեժիսոր – Ուիլլիամ Գոնզալեզ | ՆԱ՝ ՍԵՐԺԱՆՏ ՄԱՏԱՉՈՆ | Կոլումբիա

Լավագույն Ֆիլմ – ՈՉ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ | Հելենա Հեուֆնագել, Տորբեն Մասս, Քրիստիան Ֆյուլմիխ | Գերմանիա

Ժյուրիի հատուկ մրցանակ – ԼԱՎ ՏՂԱ | Օկսանա Կարաս | Ռուսաստանի դաշնություն

Տարվա դեբյուտ – Ստեփան Լափշին, Օլեգ Ագեյչև | ԴՈՄԻՆԻԿԱ  | Ռուսաստանի դաշնություն

Կարճամետրաժ ֆիլմեր

Լավագույն օպերատոր – Իրինա Բաս | ՆԱԽԿԻՆՆԵՐԸ | Ռուսաստանի Դաշնություն

Լավագույն երաժշտական ձևավորում – Ռոման Անկելուիչ | ԿԻՍԱՏ ՄԱՐԴ | Խորվաթիա

Լավագույն ռեժիսոր – Թերեզ Կոնզ | ՆԱՄԱԿՆԵՐ | Հունգարիա

Հանդիսատեսի համակրանք – ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՀԱՆՈՒՆ ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀԻ | Ֆաբրիսե Բրակք | Ֆրանսիա

Վավերագրական ֆիլմեր

Լավագույն օպերատոր – Շոն Սթիլլեր | ՔՅԵՈՔՈՒ | Կանադա

Լավագույն ռեժիսոր – Սիմոնե Մանետտի | ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԵԼԻՍ, ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԿՌՎԵԼՈՒ | Իտալիա

Լավագույն երաժշտական ձևավորում – Արտեմ Մոստովոյ | ՀԱՎԵՐԺ ԼՈԲԱՆՈՎՍԿԻ | Ուկրաինա

Ժյուրիի հատուկ մրցանակ – ԴՈՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ | Աննա Սելյանինա | Ռուսատանի Դաշնություն

 

«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագիր

Թեմայի լավագույն մեկնաբանություն – ԷՔՍՈԴՈՒՍ | Ֆաբիո Ֆրեյտաս | Պորտուգալիա

 

«Ուսանողական» մրցութային ծրագիր

Լավագույն ուսանողական կարճամետրաժ ֆիլմ – ԲՎՎՈՑԸ | Բերնդ Ֆասս | Գերմանիա

Լավագույն ուսանողական վավերագրական ֆիլմ – ԱԼԲԱՏՐՈՍ | Սվերրե Կվամմե | Նորվեգիա