Հայտնի են «Սոսե 2016» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերը

«Սոսե 2016» միջազգային կինոփառատոնը հատեց սահմանագիծը։ 104 ֆիլմ՝ 38 երկրից, մեկ շաբաթ անընդմեջ ցուցադրություններ ամենատարբեր կինոսրահներում և մշակութային օջախներում, քննարկումներ հեղինակների հետ և ոչ միայն։ Իսկ այսօր «Առնո Բաբաջանյան» փոքր համերգասրահում տեղի ունեցավ փառատոնիը։

 

Ինչպես ֆիլմերի նախնական ընտրությունը, այնպես էլ մրցութային ծրագրերի հաղթողներին որոշել են միջազգային հանձնախումբն ու ժյուրին, որոնցում ընդգրկված են եղել նաև հայ մասնագետները։

 

Ամենամեծ քանակությամբ ֆիլմերը ներկայացված էին Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել էր  12 ֆիլմ: Հաղթող ֆիլմերի ցանկում, սակայն, հայկականներ չկան։

 

Անվանակարգերն ու հաղթող ֆիլմերը ստորև՝

 

«Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագիր

Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ

Լավագույն սցենար՝  Պիեր Զանուսի-Բլիսս «Քույրե՛ր, կիսե՛ք ամեն ինչ», Գերմանիա

Լավագույն օպերատոր՝ Վալերի Մուլգաուտ «Գայթակղություն», ՌԴ

Լավագույն դերասանուհի՝ Լաուրա դե լա Ուզ «Մուգ ակնոց», Կուբա

Լավագույն դերասան՝  Ֆյոդոր Դոբրոնրավով «Գայթակղություն», ՌԴ

Լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Տյուտրյումով «Գայթակղություն», ՌԴ

 

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մցույթ

Լավագույն սցենար՝ Մարկո Գադջ «Նե և Նա», Գերմանիա

Լավագույն օպերատոր՝ Նիլս Ա․ Ուիթ «Իմ վերջին համերգը», Գերմանիա

Լավագույն ռեժիսոր՝ Սելչուկ Կարա «Իմ վերջին համերգը», Գերմանիա

Լավագույն ֆիլմ՝ «Ձմեռոտ գարուն», Եգիպտոս

 

Վավերագրական ֆիլմերի մցույթ

Լավագույն օպերատոր՝ Նեբոյսա Սլիյեպկիվիչ «Ինչ-որ բան կյանքի մասին», Խորվաթիա

Լավագույն ֆիլմ՝ «Վարագույրի հետևում», ԱՄՆ

 

«Անկախություն» հատուկ մրցութային ծրագրիր

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մցույթ

Լավագույն մեկնաբանություն՝ «Արդակ», Իրան

 

Վավերագրական ֆիլմերի մցույթ

Լավագույն մեկնաբանություն՝ «Երեք մոմեր. Սպիներ Բալկանյան պատերազմից», Բուլղարիա

 

«H2O»  հատուկ մրցութային ծրագրիր

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մցույթ

Լավագույն մեկնաբանություն՝ «Դեպի ծով», Թուրքիա

 

Վավերագրական ֆիլմերի մցույթ

Լավագույն մեկնաբանություն՝ «Ալեծածանքի հետևանքը», Պակիստան

 

«Ուսանողական» մրցութային ծրագիր

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մցույթ

Լավագույն ուսանողական աշխատանք՝ «Հասթի», Իրան

 

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Լավագույն ուսանողական աշխատանք՝ «Դրագո», Իտալիա