Հայաստանը 4-րդ անգամ պատրաստվում է Սոսե միջազգային կինոփառատոնին

Աշխարհի  արվեստագետներն ու կինոարտադրողները մեկ գաղափարի շուրջ:

Սոսե 2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել  է ֆիլմերի հայտերի ընդունումը:

Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):

Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝  «Բովանդակությունը՝ կին»  և   «Ուսանողական»:

«Բովանդակությունը՝ կին»  մրցութային ծրագրին կարող  են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է Սոսե Մայրիկի անվան մրցանակ:

Իսկ   «Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացվում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման:

Սոսե միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունը իրականացնում է միջազգային հանձնախումբը, որում ընդգրկված են նաև հայ մասնագետները։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 31-ն է:  Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները կամփոփվեն 2017թ-ի հուլիսի 7-ին։ Կինոդիտումները կանցկացվեն  2017թ.-ի օգոստոսից հոկտեմբեր։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա  հոկտեմբերի 14-ին։

Սոսե  միջազգային կինոփառատոնի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում  և տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացմանը:

Հայտերի ընդունման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ  բաժնում։